Արմինֆո. Համայնք-մասնավոր գործակցությամբ վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը:
Ինչպես ԱրմԻնֆո-ինհաղորդել են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, ավելի քան 80մ երկարություն ունեցող կառույցից մոտ 20% էր պահպանվել: «Դարերից եկած կամրջի նախագիծը կազմվել է այնպես, որ արժեքավոր բոլոր տարրերն ու պատմական շերտերը պահպանվեն, ուստի վերակառուցում ու ամրացում նախատեսված չէ. կամուրջը վերականգնումից հետո կծառայի միայն հետիոտնին», - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Կարմիր կամուրջը Երևանի Հրազդան գետի վրա գտնվող ավերված կառույց է, որի կառուցումը վերագրվում է 12-րդ դարին: Մինչև 1945 թվականին Հաղթանակի կամրջի բացումը, այն եղել է Հրազդանի գլխավոր և միակ կամուրջը, որը կապել է քաղաքը աջ ափին։ "Կարմիր" անվանումը առաջացել է դրա կառուցման մեջ օգտագործված հրաբխային տուֆի գույնից։ Կամուրջը հայտնի է նաև որպես Հրազդանի հին կամուրջ և Խոջա Փիլավի կամուրջ՝ Քանաքեռցի հայ առեւտրականի անունով, որը ֆինանսավորել է դրա վերակառուցումը: