Arminfo.info


 Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2024 16:34
Մարիաննա Մկրտչյան

Փորձագետ. Ռուսաստանի գործողությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ՀԱՊԿ-ի վարքագիծը ազդել են Մոսկվայի հեղինակության վրա, ինչի արձագանքն այսօր լսվում է Աբխազիայում

Փորձագետ. Ռուսաստանի գործողությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, ՀԱՊԿ-ի վարքագիծը ազդել են Մոսկվայի հեղինակության վրա, ինչի արձագանքն այսօր լսվում է Աբխազիայում

Արմինֆո. Ռուսաստանի գործողությունները Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ ՀԱՊԿ-ի վարքագիծն ազդել է Մոսկվայի հեղինակության վրա, հատկապես, գլոբալ Հարավի երկրներում, եւ այսօր դրա արձագանքը լսվում է Աբխազիայում։ Նման կարծիքի է ռուսաստանցի հայտնի գիտնական, իրանագետ, տարածաշրջանային հարցերի փորձագետ Կարինե Գևորգյանը։

 

"ՍՈՅՈՒԶՆՈՅԵ ՎԵՉԵ" ալիքի եթերում հաղորդավարի ճշգգգրտող հարցին, թե, այնուամենայնիվ, ինչ ճակատագրի կարժանանա, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքը"՝ Հայաստանի Սյունիքի մարզով անցնող երթուղին, որը մայրցամաքային Ադրբեջանը կկապի իր էքսկլավ Նախիջեւանի հետ, Գեւորգյանը պատասխանել է, որ այդ երթուղու շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում։

 

"Ակնհայտ է, որ Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված է "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի շրջանակում ցամաքային նախագծերով, և Ադրբեջանում այդ հարցով գնացել են Մոսկվային ընդառաջ։ Մոսկվան հետաքրքրված է նաև Իրանի հետ հաղորդակցություններով, քանի որ ծովային հաղորդակցությունները բավարար չեն, նաև Աստրախանի տերմինալներն ու նավահանգիստները դեռ թույլ չեն տալիս հեռանկարային մասշտաբով ապրանքային փոխանակում ծավալել", - կարծում է քաղաքագետը։ Նա կարծում է, որ Ռուսաստանը պնդել է, առաջարկել է այդ արտատարածքային միջանցքը ստեղծել Սյունիքում, ինչի մասին բացահայտ հայտարարում են Իրանում, թեև հայերը դա չեն խոստովանում։

 

"Սակայն, Իրանի համար այդ երթուղին վտանգ է ներկայացնում, և հենց դա է հանդիսանում Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համապարփակ համաձայնագրի քննարկման բանակցությունների գայթաքարերից մեկը։ Բայց դա նաեւ հասկանալի է, քանի որ Իրանը վախենում է տարածաշրջանում թուրքական ներկայության ուժեղացումից։ Եվ, ընդհանուր առմամբ, մի գնացեք գուշակի մոտ, պարզ է, որ աայդպես էլ կլինի: Թուրքիան Ադրբեջանում ներկա է, առնվազն, 2020 թվականից, և պատահական չէ, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում էր. "Մենք հաղթել ենք Ղարաբաղում": Սա ոչ թե իրավաբանական, այլ փաստացի իրականություն է։ Բայց, պետք է նաև ասել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դրեյֆը Էրդողանից նկատելի է", - նշել է փորձագետը ։ Այդ առումով նա հիշեցրել է, որ Էրդողանն անգամ նեղացել է դրանից, եւ այդ արձագանքը երեւում էր նրա այնպիսի արտահայտություններում, ինչպիսիք են. " Այդ ինչպես, մենք ձեզ օգնեցինք ստանալ Ղարաբաղը, իսկ դուք մեզ բավարար չափով չեք աջակցում այս կամ այն հարցում":

 

Գեւորգյանը դա բավականին էական նրբություն է համարում,  միաժամանակ փաստելով, որ Իրանին, այնուամենայնիվ, հաջողվել է, չնայած հետխորհրդային Ադրբեջանի հետ բարդ հարաբերություններին, համաձայնագիր ստորագրել այն մասին, որ հաղորդակցությունները, ավելի ճիշտ՝ "Զանգեզուրի միջանցքը" կանցնի Իրանի տարածքով, եւ այն չի լինի արտատարածքային: "Այսինքն, այնտեղ բլոկ-պոստեր չեն տեղադրվի, քանի որ Իրանի համար Հայաստանի հետ սահմանի կորուստը արտաքին աշխարհի հետ փոխգործակցության բարդացում է Իրանի համար՝ նաև ԵԱՏՄ տնտեսական տարածքի հաետ, և՝ ոչ միայն։ Դա քաղաքական և ռազմական սպառնալիք են Իրանի համար: Դա, փաստորեն, յաթաղան է կոկորդի մոտ: Այդ պատճառով անձնական կամ էթնիկ ոչինչ, դա, պարզապես, ԻԻՀ անվտանգության հարց է", - համոզված է իրանագետը։

 

Նա հիշեցրել է, որ Թեհրանում բազմիցս վիրավորված հայտարարել են, որ Մոսկվայում մինչև վերջ չեն հասկանում Իրանի համար անվտանգության սպառնալիքները: "Բայց, այնուամենայնիվ, Իրանին հաջողվել է ստորագրել համաձայնագիր, որի համաձայն, կապը կհաստատվի իրանական տարածքով։ Այնպես որ, այդ հարցը վերացավ", - ասել է Գեւորգյանը։

 

Անդրադառնալով Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ հարաբերությունների վատթարացմանը եւ մեկ կազմակերպության շրջանակներում համերաշխ մնալու հեռանկարներին՝ Գեւորգյանը խոստովանել է, որ Հայաստանի իշխանություններն իսկապես բոյկոտում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում անցկացվող միջոցառումները, թեեւ Հայաստանի դեսպանը ներկա է կազմակերպության բոլոր նիստերին: "Բավականին հետաքրքի է, այնպես չէ՞", - հավելել է նա։

 

Միևնույն ժամանակ, քաղաքագետն անդրադարձել է այն իրավիճակին, որը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում 2020 թվականից ի վեր՝ 44 - օրյա պատերազմ, ռուս խաղաղապահների մուտք Արցախ և, որպես հետևանք, բոլոր հայերի տխրահռչակ ելքը Լեռնային Ղարաբաղից՝ արդեն 2023 թվականի սեպտեմբերին: Այս առումով նա հիշեցրել է, որ ելքին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա համատաած շրջափակումը, որն, ընդհանուր առմամբ, նման էր այն իրավիճակին, որը միջազգային հանրությունը տեսնում է այսօր Գազայի հատվածում եւ Պաղեստինում:

 

 "Միանգամայն նույն սխեման։ Սովի էին մատնված ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչները, ընդ որում, անգամ սովամահ էին լինում, այլև՝ հենց ռուս խաղաղապահները, քանի որ նրանց մատակարարումը գալիս էր Հայաստանից։ Այսինքն,  նրանք հայտնվել են նույն նավակում։ Եվ, պետք է ասել, որ Մոսկվան չկարողացավ ոչինչ անել այդ շրջափակումը վերացնելու համար։ Եվ ՀԱՊԿ - ը ոչինչ չկարողացավ անել։ Դա փաստ է։ Եվ շատերը դա հասկացան այնպես, որ հանուն օպերատիվ խնդիրների օպերատիվ լուծման Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունը Մոսկվայի առաջնահերթությունն է և հանուն դրա նա պատրաստ էր զոհաբերել իր դիրքերը Հայաստանում: Եվ նման կարծիքների դեմ փաստարկներ չկան, քանի որ անհնար է հասկանալ, թե ինչու Մոսկվան ոչինչ չձեռնարկեց այդ շրջափակումը դադարեցնելու համար ։ Եվ հետո, ինչու՞ Մոսկվան պատշաճ ուշադրություն չդարձրեց Արցախում իր խաղաղապահների մահվան վրա։ Հրեշավոր ու շատ սարսափելին այն է, որ փորձեցին թաղել այդ ամենը, բայց չկարողացան։ Եվ մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, և ինչ ներողություն է խնդրել Ադրբեջանը, ինչ փոխհատուցում է վճարել ընտանիքներին։ Այդ մասին ոչ մի հրապարակային տեղեկություն չկա", - նշել է փորձագետը։

 

Ընդ որում, Գևորգյանը նշել է, որ դա տեսնում և նկատում են, ընդ որում, նույնիսկ, ավելի շատ ոչ թե Հայաստանում, այլ ռուս հայրենասերները, որոնք դժգոհում են այդ հանգամանքից: "Եվ Հայաստանի տարածքում ռուս զինվորականներ տեղափոխող ուղղաթիռի խոցումը, և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների զոհվելը և շատ ու շատ այլ բաներ։ Այստեղից էլ՝ ՀԱՊԿ հեղինակության անկումը։ Ես արդեն ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղին  առնչվող այս ողջ իրավիճակը լրջորեն ազդել է Ռուսաստանի հեղինակության վրա Դամասկոսում, Թեհրանում, Կահիրեում, Նյու Դելիում",- ասել է նա, ուշադրություն դարձնելով, որ այսօր հենց Հնդկաստանն է դարձել Հայաստանի սպառազինության հիմնական մատակարարը։

 

Նրա խոսքով ՝ դա լուրջ տպավորություն է թողել, այսպես ասած, գլոբալ Հարավի շատ երկրների վրա եւ պետք չէ զարմանալ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պահվածքից, որն ուղեւորվել է, նախ, Մոսկվա, ապա՝ Վարշավա եւ Կիեւ։ Քաղաքագետը վստահ է, որ դրանք նույնպես Արցախի շուրջ վերոնշյալ իրադարձությունների արձագանքն են, և ինքը բնավ չի չափազանցնում իրադարձությունը: "Նյու Դելիում լուրջ ուշադրություն են դարձրել դրան, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը Պակիստանի դաշնակիցներն են։ Իսկ Պակիստանը մտնում է Թյուրքական պետությունների միության մեջ, թեեւ այնտեղ թյուրքական ոչինչ չկա, ինչպես նաեւ՝ "Թուրան" նախագծում, որը սպառնում է թե Հնդկաստանին, թեւԻրանին", - ուշադրություն է հրավիրել Գեւորգյանը։

 

Նա նաև կարծում է, որ դրան շատ լարված են վերաբերվել նաև Էր Ռիադում, քանի որ, մի շարք պատճառներով,  Թուրքիայի հզորացումը ձեռնտու չէ Արաբական Արևելքի երկրներին և ընկալվում է որպես սպառնալիք: Նրա խոսքով՝ Ռուսաստանում քիչ են ուշադրություն դարձրել այն հանգամանքին, որ ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, այդ թվում ՝ պատմական մշակութային օբյեկտների վերականգնմանն աջակցելու միջոցով: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄԷ պաշտպանության նախարարության խորհրդականներից մեկը ծագումով հայ է՝ Խորհրդային Հայաստանից, իսկ դա վստահության և գաղտնիության բարձր մակարդակ է:

 

Միաժամանակ, նա հավելել է, որ կան որոշակի նրբություններ, որոնց պետք է ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղին առնչվող պատմության մեջ: Գևորգյանը վստահ է, որ Արցախի շուրջ գործընթացների շարունակությունն են նաև այսօրվա իրադարձություններն Աբխազիայում, քանի որ այնտեղ էլ Մոսկվայի նկատմամբ վստահությունը նվազել է: Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Աբխազիայի նախագահի պաշտոնակատարը խորհրդարանից հետ է կանչել Ռուսաստանի հետ սկանդալային համաձայնագիրը՝ հասարակության վրդովմունքի առնչությամբ: "Լեռնային Ղարաբաղի շուրջ հայտնի իրադարձություններից հետո աբխազներն ասում են, որ իրենց ցանկանում են հանձնել Վրաստանին՝ ինչպես ղարաբաղցիներին", - եզրափակել է փորձագետը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններումՆոր նշանակումներ Շրջակա միջավայրի և Առողջապահության նախարարություններում
Պոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներինՊոլսո հայոց պատրիարքությունը զորակցությւոն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին և եպիսկոպոսներին
Ամփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն է
"Կապան" մարզադաշտը կարող է ճանաչվել հանրային գերակա շահի օբյեկտ
Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում Հաքան Ֆիդան. Անկարան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ընթացքին դեպի մշտական խաղաղության համաձայնագրի կնքում 
Նարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասինՆարեկ Կարապետյանը պատմել է խորհրդարանական հանձնաժողովներն ընտրելիս առաջնահերթությունների մասին
Սա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասինՍա որևէ կերպ չի հանգեցնի քաղաքական կաշկանդվածության. Արամ Վադևանյանը՝ խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու մասին
ՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել էՔԿ․ Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. Տվյալ փաստի առնչությամբ վեց անձ ձերբակալվել է
Հայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովներըՀայտնի է, թե ԱԺ որ խմբակցությունների ներկայացուցիչները կգլխավորեն խորհրդարանական հանձնաժողովները
ՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրելՀՀ վարչապետը մի շարք կադրային որոշումներ է ստորագրել
Ընդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունըԸնդդիմադիր․ Հայաստանի հաղորդակցությունների ապաշրջափակման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր պետությունների քաղաքական պատասխանատվությունը
Ազգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողովԱզգային ժողովում կստեղծվի նոր կառույց՝ խորհրդարանական էթիկայի հանձնաժողով
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
Հայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվըՀայաստանի խորհրդարանում վերաբաշխվել է Ազգային ժողովի յուրաքանչյուր հանձնաժողովում տեղերի թիվը
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ կապի՝ կանանց մարդասիրական այցը Բաքու կազմակերպելու համար։
Արամ Վարդևանյանն ընտրվեց  Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակԱրամ Վարդևանյանն ընտրվեց Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ
Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն. հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավարըԵղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր շենքի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն. հայտարարել է Ներքին գործերի նախարարության ղեկավարը
Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ իրավապահ մարմինների կողմից 11 տարի հետախուզվող ՀՀ քաղաքացի է արտահանձնվելՌուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել և ՀՀ իրավապահ մարմինների կողմից 11 տարի հետախուզվող ՀՀ քաղաքացի է արտահանձնվել
Քաղաքագետ. Ո՞վ է զոհաբերում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունը և ինչո՞ւՔաղաքագետ. Ո՞վ է զոհաբերում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հեղինակությունը և ինչո՞ւ
Շոգը մի քանի օրով կնվազի. Հիդրոմետկենտրոնը հրապարակել է եղանակի նոր կանխատեսումՇոգը մի քանի օրով կնվազի. Հիդրոմետկենտրոնը հրապարակել է եղանակի նոր կանխատեսում
Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները « Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածության վերաբերյալ։Հայաստանի խորհրդարանում շարունակվում են քննարկումները « Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի կողմից առաջադրված Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի թեկնածության վերաբերյալ։
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանըՀՀ վարչապետը ներկա է գտնվել Տավուշի մարզում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող բանակային խաղերի փակման արարողությանը
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին             «Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին            
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներումԱմենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում
UNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործումUNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործում
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակասԱմենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակաս
Էջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքովԷջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով
"Հայաստան" խմբակցության պատգամավորը խորհրդարանում ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր վիճակի մասին
Հայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչՀայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչ
Արցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք ենԱրցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենքՀայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումըԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը
Բրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդներիԲրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
Նիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջՆիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ
Ընդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում էԸնդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում է
Ընդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համարԸնդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համար
ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։
Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցությանՔաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
ՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասողՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասող
Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։
Ջապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանըՋապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանը
Միխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետՄիխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումըՓաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումը
Հանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտեՀանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց