Արմինֆո. Ադրբեջանն ավերել է օկուպացված Արցախի Կովսականի շրջանում գտնվող 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին։ Այդ մասին հաղորդում է Caucasus Heritage Watch-ը ՝ հրապարակելով արբանյակային լուսանկարներ։
"Արբանյակային պատկերներ (արվել են 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը): Քանի որ համաշխարհային առաջնորդները Բաքվում հավաքվում են COP29 գագաթնաժողովին ՝ հանուն ապագայի որոշումներ առաջ մղելու համար, nրանք նաև պետք է կոչ անեն Ադրբեջանին պաշտպանել անցյալը, մասնավորապես, իրենց տներից տեղհանված արցախահայության մշակութային ժառանգությունը", - գրում է Caucasus Heritage Watch-ը։
Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ Միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի նախնական որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել է "կանխել և պատժել վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը"։
Նշենք, որ, գործնականում, ամեն օր հաղորդումներ են ստացվում օկուպացված Արցախում հայկական ժառանգության ոչնչացման մասին։ Ադրբեջանն անպատիժ, միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին, ջնջում է հայկական հետքը Արցախի օկուպացված տարածքներից: