Արմինֆո. Ադրբեջանական վարչակազմը ևս 2,5 հեկտար բնակելի շինություն է քանդել օկուպացված Ստեփանակերտում ՝ նախկինում քանդված 6 պատմական թաղամասերին հարող տարածքում: Այդ մասին հայտնել է օկուպացված Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նրա ասելով, այսպիսով, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում քանդվել է շուրջ 8,5 հեկտարծք ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում: Շահվերդյանը հիշեցրել է, որ ավելի վաղ հողին էին հավասարեցվել համալսարանին հարող 3,5 հա և Եվրոպա հյուրանոցին հարող 0,5 հա բնակելի շինությունները:
"Հիշեցնենք, որ հասարակական կառույցների առաջին քանդումներն արձանագրվել էին դեռ գարնանը. այն ժամանակ Ադրբեջանի վարչակազմը քանդեց ԼՂՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող Արմենիա հյուրանոցը:
Ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումների նման ակնհայտ խախտումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ունի անպատժելիության վստահություն։ Այդ վստահությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ հրապարակային արձագանքի եւ ԼՂՀ պետական մարմինների համապատասխան գործողությունների բացակայությամբ", - նշել է Շահվերդյանը։
Միաժամանակ, նա հարց է տվել, թե ինչ կարող են անել Արցախի քաղաքացիները՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար։
"Նախ՝ բոլոր հնարավոր միջոցներով ստիպել Հայաստանի իշխանություններին հրապարակային արձագանք արտահայտել։ Երկրորդ՝ փոխհատուցման հայցերով հեղեղել մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։
Քանի որ քանդվել է նաև իմ տունը, անձամբ՝ ես, որոշում եմ կայացրել դատի տալ Ադրբեջանին ոչնչացված գույքի (ոչ հողի) դիմաց փոխհատուցման հարցով։ Այս առումով շատ կարևոր է, որ համապատասխան գիտելիքներ ունեցող միջազգայնագետ մասնագետները նախապատրաստեն Միջազգային դատարան դիմումների նմուշներ և տրամադրեն ցանկացողներին", - ամփոփել է Շահվերդյանը։