


Արմինֆո. Հայկական կողմի հայտարարությունները խոսում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռու մնալու մասին։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին։
Բարձրաստիճան ռուս դիվանագետին հարց է ուղղվել, թե արդյոք կա հավանակնություն, որ Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում ՝ առաջնորդների հանդիպմանը: "Հարցն ուղղեք հայկական կողմին, - արձագանքել Է Պանկինը։ - Բայց, դատելով հայկական կողմի հայտարարություններից, նա այս փուլում իրեն հեռու է պահում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձեւաչափերին տարբեր մակարդակներով մասնակցությունից"։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ "ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար": Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության հարցերով միջազգային համաժողովում հայտարարել էր, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշմանն առնչվող բոլոր ռիսկերը:



