Արմինֆո. Լիբանանում ընթացիկ զարգացումների համատեքստում դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի քաղաքական և հոգևոր առաջնորդների, մասնավորապես, Մարոնի եկեղեցու առաջնորդ պատրիարք Բեշարա Բուտրոս Ալ Ռայի, Ազատ Հայրենասիրական շարժում կուսակցության ղեկավար Ջեբրան Բասիլի, Առաջավոր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Վալիդ Ջումլաթի, Քաթաիբ կուսակցության նախագահ Սամի Ժմայելի, Մարադա կուսակցության ղեկավար Սլեյման Ֆրանժիեի հետ։
Լիբանանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպումների ընթացքում քննարկվել են ներլիբանանյան, տարածաշրջանային և միջազգային գործընթացները, առկա անվտանգային սպառնալիքները, ինչպես նաև հայ-լիբանանյան համագործակցության օրակարգին առընչվող հարցեր: