Արմինֆո. Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ է արել չմոռանալ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումների մասին՝ ՄԱԿ-ի Կլիմայի խորհրդաժողովին (COP29) մասնակցելու ժամանակ, որն այսօր մեկնարկել է Բաքվում:
"Երբ առաջնորդները հավաքվեն Ադրբեջանում, հիշեք մարդու իրավունքների շարունակական խախտումների և պատանդների մասին։ Կլիմայի շուրջ բանակցությունները պետք է արդարություն ներառեն բոլորի համար: Նշեք մասնակիցներին, կիսվեք հաղորդագրություններով և պաշտպանեք այն, ինչ ճիշտ է", - նշել է Օկամպոն Twitter-ի (X) իր միկրոբլոգում ՝ կրկին կոչ անելով ազատել հայ ռազմագերիներին Բաքվի գերությունից և դադարեցնել Ցեղասպանությունը ՄԱԿ-ի կանաչ օրակարգով սպիտակեցնելու փորձը։
Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգն, իր հերթին, նոյեմբերի 11-ին կոչ է արել բողոքի ակցիաներ կազմակերպել Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատների մոտ, որոնք նավթ են ուղարկում Իսրայե:
Նշենք, որ այսօր Բաքվում մեկնարկում է COP29-ը, որին մասնակցում են մի շարք երկրների ղեկավարներ։ Պետությունների շատ ղեկավարներ, իրավապաշտպան կազմակերպություններ, բիզնեսի ներկայացուցիչներ որոշում են կայացրել չմասնակցել այդ միջոցառմանը, հիմնավորելով, որ Ադրբեջանը շատ հեռու է ՄԱԿ-ի կլիմայական օրակարգից: Մինչ օրս անհասկանալի է, թե արդյոք Հայաստանը մասնակցելու է միջոցառմանը, քանի որ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր հայկական ԶԼՄ-ներին կրկին հայտարարել է, որ այդ հարցի վերաբերյալ առայժմ որոշում չկա: -