Արմինֆո. Հայաստանում քաղաքացիական ծառայողի մասնագիտական ստաժը գնահատվելու է ոչ թե վերապատրաստման դասընթացների, այլ բուհի պետական դիպլոմ ստանալու սկզբից աշխատանքի ողջ ընթացքի հիման վրա:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 11-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված "Քաղաքացիական ծառայության մասին" օրենքում կատարված փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բյուրոյի պետ Վաչե Քալաշյանը, քաղաքացիական ծառայողների թափուր պաշտոն զբաղեցնելու համար ներքին մրցույթի պայմաններում հանվում է ատեստավորման պահանջը, որի փոխարեն կիրառվելու է միայն հարցազրույցի մեթոդը:
Այս միջոցը թույլ կտա բարձրացնել ներքին ընթացակարգերի արդյունավետությունը: Ներքին մրցույթին կարող են մասնակցել նաև այլ գերատեսչությունների կադրային ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողները, որոնք համապատասխանում են "Քաղաքացիական ծառայության մասին" օրենքի պահանջներին: Խոսքն այնպիսի գերատեսչությունների մասին է, ինչպիսիք են Պետական եկամուտների կոմիտեն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը և ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ներքին մրցույթներ անցկացնելիս նախատեսվում է հրաժարվել իրավասության թեստերից և անցնել պարզ հարցազրույցի: Թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն զբաղեցնելու մասին հայտարարությունը պետք է տարածվի 1 ամսվա ընթացքում և անցկացվի երեք ամսվա ընթացքում:
Ինչպես նշել է Քալաշյանը, հարցազրույցի անցկացման ժամանակ հաղթող կարող է ճանաչվել ոչ թե մեկ, այլ երկու մասնակից, որոնք կհաղթահարեն սահմանված շեմը: Այդ դեպքում ատեստավորման հանձնաժողովը որոշում է ընդունում նրանցից մեկի համար՝ ձայների մեծամասնությամբ: