Արմինֆո.Հայաստանի իշխանություններն Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ցանկանում են իրենց համար ընտրությունների արդյունքները չեղարկելու նոր լծակ ստեղծել։ Այդ մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին հայտարարել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով ՝ փոփոխություններով, փաստորեն, ՀՀ կառավարությանն իրավունք է վերապահվում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկել քվեարկության արդյունքները՝ դրանց հրաապարակման հաջորդ օրը՝ նշանակելով նոր ընտրություն: Իր համար անբարենպաստ իրավիճակում, երբ իր կողմը դաշնակիցների գրավելու հնարավորություն չի լինի, կառավարությունը կարող է արհեստականորեն անվավեր հայտարարել արդյունքները։ "Սա անընդունելի մոտեցում է, քանի որ, նույնիսկ, նման իրավիճակում երկրի խորհրդարանը զսպելու նույնիսկ ժամանակավոր հնարավորություն չի ունենա ։ Արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը հաստատում է Ազգային ժողովը, բայց, նույնիսկ, այդ դեպքում խոսքը կարող է լինել ժամերի մասին, որոնց ընթացքում կառավարությունը կարող է չեղարկել քվեարկության արդյունքները", - նշել է Խաժակյանը։
Նա ընդգծել է, որ հաճախ ամենաժողովրդավարական կառավարություններն իրենց գործունեության ընթացքում դառնում են հակաժողովրդավարական։ Օրինակ, Մոլդովայում նախընտրական պայքարից հանվել է այդ երկրում կառավարող կուսակցության ներկայացուցչի հիմնական ընդդիմախոսը։ Ընդ որում, հետաքրքրականն այն է, որ շատ միջազգային կառույցներ, որոնք նախկին իշխանություններին քննադատում էին նման գործողությունների համար, այս կոնկրետ դեպքում, պարզապես, լռեցին։ Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ իրավիճակը կրկնվում է նաեւ Հայաստանում, նշելով, որ միջազգային ոչ մի կառույց դեմ չի արտահայտվել առաջարկվող կարգավորումներին: "Իսկ այն, որ այդ կարգավորումները կարող են ծառայել իշխանության շահերին, անձամբ ես որևէ կասկած չունեմ", - ընդգծել է Խաժակյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին ԱԺ-ում լսումներ են անցկացվում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որոնց համաձայն, արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ընտրությունների արդյունքները կարող են չեղարկվել: