Արմինֆո.Հրազդանի կիրճում, Արագածի (ոչ թե Արարատի) խրոխտ հայացքի ներքո էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ հրապարակելով իր խոսքերի ապացույց լուսանկար։
«Սա դեռ սկիզբն է: Շուտով էքսկավատորի թեթե կովշով գրողի ծոցը կուղարկվի առնվազն 10 մետր հաստությամբ հարուստ հնագիտական շերտ` քարի դարից մինչև ուշ միջնադար թվագրվող իրերով: Անձրևից հետո, այստեղով անցնելիս կարելի է միջնադարյան ջնարակած խեցեղենի մնացորդներ հավաքել:
Տեղանքը հոշոտելուց հետո այստեղ շենք կկառուցվի : Ավելի լավ է չտեսնեք դրա գեղագիտական անատոմիան, այլապես քաղաքապետարանի շենքի վրա հանգիստ կարելի է գրել Անատոմիկում -2
Ասածս ի՞նչ ա, սիրելի երևանցիներ:
Ասենք Ժաննա Անդրեասյանն իր տեղում չի, հնագետները ենթարկվում են ազգագրագետներին, բա են թավշուկներ սպասարկող իրավապաշտպանները, առաջադեմ ֆեմինիստուհիներն ու նորաթուխ լրագրող-վերլուծաբանները չեն կարող Պետրոս Ղազարյանի գլխավորությամբ կանգնեն ձորի պռնկին ու մի լավ ցույց անեն: Ես էլ տեսնեմ իմ պատշգամբից ու սիրտս մի քիչ հովանա:
Պեղումներ սկսեք այ…, հետո Ձեր ճաշակները հանձնեք բետոնին: Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երևան նախագիծ, մեր օրեր…», - գրել է Դեմոյանը: