Արմինֆո. Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օրակարգում դրված չէ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրաժարականի հարցը: Այդ մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարիել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ։
<Ոչ, օրակարգում նման հարց չկա։ Բայց մենք ազատ ենք, կարող ենք քննարկել բոլոր հարցերը", - ասել է Պապոյանը։
Հարցին, թե արդյոք նրա նկատմամբ վարույթ կա, նախարարը պատասխանել է. "Ես չեմ կարող ասել, նման հարցերով զբաղվում է կուսակցության վերահսկիչ հանձնաժողովը, որը եզրակացություն է ներկայացնում վարչությանը, իսկ նա արդեն որոշում է կայացնում":
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության մի խումբ անդամներ ցանկանում են հանդես գալ Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությամբ: Նշվում է, որ Քոչարյանի պաշտոնանկությունը պահանջող խումբն աճում է. այստեղ են և վարչապետի աներորդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, և պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և այլոք: Ընդ որում, նիստի մասնակիցներն այդպես էլ կոնկրետ որոշման չեն հանգել։
Հոկտեմբերի 15-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի և ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև խորհրդարանում լեզվակռիվ էր տեղի ունեցել, որը քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի: Աղազարյանը Քյարամյանին մեղադրել էր գործարարների վրա ճնշում գործադրելու համար։ Ի պատասխան՝ ՔԿ նախագահն ասել էր, որ Աղազարյանի որդու համար իրեն երկու անգամ խնդրել են, և այստեղ կոռուպցիայի տարր կա։ Ըստ լրատվամիջոցների՝ Անդրանիկ Քոչարյանը մտադիր է հասնել ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությանը և փորձում է դա անել այլ պատգամավորների օգնությամբ: Կոնֆլիկտից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Անդրանիկ Քոչարյանը սխալ է վարել նիստը, և կոնֆլիկտից կարելի էր խուսափել: "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հաղորդել է, որ կա կարգապահական վարույթ ՝ կապված հանրային լսումների հետ (Քյարամյան – Աղազարյան փոխհրաձգություն), որը պետք է քննվի կուսակցության վարչության կողմից: