Արմինֆո.Տրանսպորտային համակարգից օգտվող քաղաքացիների որոշ խմբեր կկարողանան օգտվել արտոնություններից: Այդ մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
Ինչպես հավելել են քաղաքապետարանից, արտոնությունների փաթեթը կներկայացվի ավագանու առաջիկա նիստերից մեկում: "Կսահմանվեն արտոնյալ խմբեր, որոնք կկարողանան օգտվել արտոնությունների համակարգից, ներառյալ դպրոցականները, թոշակառուները եւ քաղաքացիների հատուկ կատեգորիաները, որոնք իսկապես աջակցության կարիք ունեն", - պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Միաժամանակ քաղաքապետարանից ընդգծել են, որ հոկտեմբերի 25-27-ը "Երևանի ավտոբուս" ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 միլիոն 370 հազար 100 դրամ, իսկ նոյեմբերի 1-3-ը այդ ցուցանիշն աճել է "ստվերի դեմ պայքարի" շնորհիվ և հասել 72 միլիոն 528 հազար 400 դրամի: