Արմինֆո.2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP17): Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմոնյանը:
Նրա ասելով՝ հանրապետությանը միջոցառումն անցկացնելու իրավունք տրամադրելու մասին որոշում է կայացվել Կոլումբիայում՝ COP16 համաժողովի ժամանակ: Հայաստանի օգտին քվեարկել է միջոցառման 65 մասնակից:
"65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!",- գրել է նախարարը: