Արմինֆո."Խաղաղություն" հաստատելու համար կեղծ խայծի միջոցով Թուրքիան կհասնի հայոց պետականության ամբողջական կազմաքանդման։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն այդպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությունն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արտաքին քաղաքական գերատեսչության առաջնահերթություն չէ:
"Այս փուլը մեկնարկել է 2020 թվականին ՝ նոյեմբերին, երբ հայերը (և հատկապես ազգային վերնախավը) համաձայնություն տվեցին դրան՝ տարբեր պատճառներով և տարբեր պատրվակներով հանդուրժելով դե ֆակտո թուրքամետ իշխանություններին։
Այս գործընթացի վերջին փուլը, այսպես կոչված, "խաղաղության պայմանագիրը" չէ, վերջին փուլնը՝ մենք արտագաղթի ճանապարհին ենք", - ասել է նա։
Միևնույն ժամանակ, թյուրքագետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն այդ փուլը կանցկացնեն մինչև վերջ:
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր խորհրդարանում հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջ մղումը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության առանձնաշնորհը չէ: Այնուհետև նա կրկնել է Անկարայի կողմից տասնամյակներ շարունակ առաջ քաշված պատումներն այն մասին, թե այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները ։ Փաստորեն, այսօրվա հայտարարությամբ Միրզոյանը հաստատել է փորձագետների մտավախությունները, որոնք ավելի վաղ արտահայտվում էին այն առնչությամբ, որ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ կանեն Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, ընդսմին, ոտնահարելով սեփական ազգային շահերը, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով։