Արմինֆո. Ազգային ժողովը հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" եւ "Պետական կենսաթոշակների մասին" օրենքներում կատարված փոփոխությունները:
Ներկայացված փաստաթղթի համահեղինակ, ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով ՝ փաթեթով նախատեսվում է պահեստազորի սպայի կողմից զինվորական ծառայության վերադարձ՝ պահպանելով նրանց զինվորական կենսաթոշակը: Ներգրավվող սպաների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր՝ առանձին զորամասերում ծառայություն անցնելու վերաբերյալ։ Առաջարկվող նախաձեռնությունը, ինչպես նշել է պատգամավորը, ուղղված է պայմանագրային զինվորական ծառայության նկատմամբ գրավչության և հետաքրքրության բարձրացմանը: Ըստ այդմ, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը առաջարկվում է պահպանել փոխգնդապետի կոչումից ոչ բարձր այն պահեստազորայիններին, որոնք կվերադառնան զինվորական ծառայության՝ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասեր:
Իր հերթին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ փաթեթով նախատեսվում է զինվորական պաշտոններ համալրել միջին և ստորին օղակներում:
Ինչպես սպասվում է, այսօր արդեն փաթեթը կընդունվի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ։