Արմինֆո.Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնում գտնվող վեց պատմական թաղամասերը բառացիորեն հավասարեցված են հողին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի մշակույթի նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը:
"Համացանցում հրապարակվել են Ադրբեջանի վարչակազմի կողմից իրենց մասշտաբներով սարսափելի ավերածությունների կադրերը։ Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնում գտնվող վեց պատմական թաղամասերը բառացիորեն հավասարեցված են հողին։ Կանգուն է մնացել դրամատիկական թատրոնի շենքը։ Առայժմ, համենայնդեպս", - գրել է նա ՝ իր խոսքերն ամրապնդելով համապատասխան լուսանկարներով։
Նշենք, որ սա առաջին թաղամասը չէ, որ Ադրբեջանը օկուպացիայի այս ամիսների ընթացքում հողին է հավասարեցրել ։ Այս ամենը տեղի է ունենում քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին ։ Բաքվի նավթադոլարները ստվերել են բոլոր արժեքները, այդ թվում համաշխարհային նշանակության մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտի փորձագետների մոտ ։