Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ դեսպաններ հետ կանչելու և նշանակելու մասին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառաաաայությունը, Հրաչյա Փոլադյանը հետ է կանչվել Եգիպտոսում եւ Ալժիրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարի պաշտոնից, իսկ Արմեն Սարգսյանը նշանակվել է Կահիրեում ՀՀ դեսպան: Միեւնեւյն ժամանակ, Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Կատարում դեսպանի պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան ՝ հետ կանչվելով Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից: Ծովինար Համբարձումյանը հետ է կանչվել Իտալիայում, Մալթայում և Սան Մարինոյում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել Բուլղարիայում ՀՀ դեսպան: Արմեն Եղիազարյանն, իր հերթին, հետ է կանչվել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Լաոսում Հայաստանի դեսպան, իսկ Ռուբեն Սողոյանը ՝ Իրաքում: