Արմինֆո.Հայաստանը պատրաստ է հենց հիմա ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Երևանի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, և Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ համաձայնեցված կետերով: Այդ կետերը, ըստ խորհրդարանականի, լիովին համապատասխանում են այն սկզբունքներին, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն հարաբերությունները։ Սակայն Բաքվի կողմից քաղաքական կամքի բացակայությունը խանգարում է դրված նպատակին հասնելուն։ Խորհրդարանականը համոզմունք է հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կստեղծի փոխվստահության մթնոլորտ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Երևանը պատրաստ է փաստաթուղթն ստորագրել՝ պայմանագրի արդեն համաձայնեցված կետերի վերաբերյալ: