Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ու սհամանագծման գործընթացը խաղաղության պայմանագրի ճիշտ ճանապարհն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովում ՝ Փաշինյանի և Ալիևի միջև երկկողմ հանդիպմանն ընդառաջ։
"Շատ հաճելի է նշել, որ սկսվել է սահմանների սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, դա ճիշտ ճանապարհ է, իրոք, դեպի խաղաղության պայմանագիր", - ասել է նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
Փաշինյանը ելույթի ընթացքում հաղորդել է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են ակտիվացնել սահմանների սահմանազատման գործընթացը՝ հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի վավերացումից հետո:
Նշենք, որ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում Երևանի ժամանակով 15: 00-ին մեկնարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպումը, որի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում: