
Արմինֆո.Հայաստանը շարունակելու է իր մասնակցությունը "3+3" տարածաշրջանային հարթակին: Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում մեկնաբանելով վերջերս Ստամբուլում հարթակի արտգործնախարարների հանդիպման արդյունքները։
"3+3" հարթակը խորհրդատվական կառույց է։ Մենք բազմիցս ընդգծել ենք, որ կարևորում ենք հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։ Երևանը ձգտում է զարգացնել հարաբերություններն այն հարևանների հետ, որոնց հետ իրավահավասար համագործակցություն է հաստատվել, և կարգավորել հարաբերություններն այն հարևանների հետ, որոնց հետ խնդիրներ կան", - նշել է ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ Երևանը հարթակի ստեղծման առաջին իսկ օրերից մասնակցում է դրա աշխատանքներին ։
Ինչ վերաբերում է այն բանին, որ հարթակը կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարթակ, ապա, ինչպես նշել է նախարարը, նման առաջարկ չի եղել բանակցությունների սեղանին: Բայց եթե անգամ լինի, հայկական կողմն այդ առաջարկը նպատակահարմար չի համարի, քանի որ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում առկա է համապատասխան ձևաչափ։ Այլ հարց է, նախարարի համոզմամբ, երբ հարցը քննարկվում է տարբեր միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն: Բացառություն չի կազմել նաև "3+3" հարթակի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է խաղաղության պայմանագրի տեքստը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում <3+3> տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրների արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունն այդ ձևաչափով: Այդ մասին ասվում է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ կոմյունիկեում ։ Կողմերը վերահաստատել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքի և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի կարևորությունը ՝ ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա:
Նշվել է, որ նախարարները քննարկել են տարածաշրջանային չլուծված հարցեր եւ գոհունակությամբ արձանագրել են դրական դինամիկան տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման գործում>: Նախարարները պայմանավորվել են շարունակել տրանսպորտի, հաղորդակցության, առևտրի, էներգետիկայի, ներդրումների և կապի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը: ԱԳ նախարարները համաձայնել են, որ "երկկողմ բանակցությունները կլրացնեն տարածաշրջանային կայուն խաղաղության եւ տնտեսական զարգացման հասնելու բազմակողմ խորհրդատվ0ությունները":