Արմինֆո. Դատավորների եվրոպական միությունը (ԴԵՄ) մտահոգություն է հայտնել Հայաստանում դատավորների անկախության մակարդակի վատթարացման առնչությամբ: ԴԵՄ հայտարարությունը հրապարակել է Հայաստանի դատավորների միությունը։
ԴԵՄ համաժողովի արդյունքների վերաբերյալ ընդունված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ դատավորների գործունեությանը միջամտություն պետք է համարվեն նրանց նկատմամբ բոլոր կարգապահական վարույթները, որոնք կարող են ազդել նրանց կողմից քննվող գործերի ելքի վրա: Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ նման քայլերից, իսկ Եվրոպայի խորհրդի և այլ կառույցների լիազոր մարմիններին՝ հետևել Հայաստանում ընթացող գործընթացներին: Միությունն ակնկալում է, որ Հայաստանը կկատարի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, այլ ոչ թե կխուսափի դրանցից։