Արմինֆո.Գրոսմայստեր Արամ Հակոբյանը, չկրելով ոչ մի պարտություն, դարձել է «Pavlodar Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող՝ Ղազախստանում: Այդ մասին հաղորդել է ՀՀ շախմատի ֆեդերացիան՝ Facebook-ի իր էջում:
«Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 94 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ։ Արամը 10 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Շնորհավորում ենք Արամին՝ մաղթելով նոր հաղթանակներ», - ասվում է հաղորդագրությունում: