Արմինֆո.Մահացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր հակառակորդ և թուրքական ընդդիմադիր ՖԵՏՈ կազմակերպության ղեկավար Ֆեթուլլահ Գյուլենը: Այդ մասին հայտնի է դարձել Herku պորտալում հրապարակված հայտարարությունից, հաղորդում է Lenta.ru-ն: Գյուլենը մահացել է 83 տարեկան հասակում՝ ԱՄՆ-ում, որտեղ բնակվում էր 1999 թվականից:
Ֆեթուլլահ Գյուլենը թուրք իսլամական քարոզիչ և հասարակական գործիչ էր ։ Նա հիմնադրել է "Հիզմեթ" շարժումը, որն իր մեջ ներառում է կրթական հաստատությունների, բարեգործական կազմակերպությունների, մեդիա ընկերությունների և այլ նախագծերի ցանց: Գյուլենի գաղափարախոսությունը միջկրոնական երկխոսությանն ու կրթական բարեփոխումներին ակտիվ աջակցությունն էր։
Շատ մեկնաբաններ կարծում են, որ Գյուլենն Էրդողանի "կնքահայրն" էր, քանի դեռ նրանց միջեւ սեւ կատու չէր անցել։ Նրանց ճանապարհները բաժանվել էին այն բանից հետո, երբ Էրդողանը 2003 թվականին իշխանության եկավ Թուրքիայում։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցավ պետական հեղաշրջման փորձ, որի կազմակերպման համար թուրքական իշխանությունները մեղադրեցին հենց Գյուլենին և ԱՄՆ-ից պահանջեցին արտահանձնել նրան: Գյուլենը հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցածին ։