Արմինֆո.Երեկ գիշերը` 23:15-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով անձինք՝ պարեկային ծառայության ուղեկցությամբ, առանց որևէ հիմնավորման կանգնեցրել են ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների մեքենան, ինչից հետո ՀՀՄ փոխնախագահ Արարատ Ավետիսյանը, ԳՄ անդամներ Հայկ Ստեփանյանը և Արմինե Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության երիտասարդական միության այլ անդամներ բռնի ուժով բերման են ենթարկվել Երևանի Շենգավիթի ոստիկանության բաժին: Այդ մասին ասվում է կուսակցության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:
«Ընդհանուր առմամբ ձերբակալվել են կուսակցության 8 անդամներ, որոնցից 3-ը աղջիկներ են:
Հերթական անգամ գործող վարչախումբը դիմում է ռեպրեսիվ մեթոդների ՀՀՄ կուսակցության անդամներին ահաբեկելու նպատակով՝ այս անգամ ուժ կիրառելով անգամ իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ:
Կուսակցության որևէ անդամի չի տրվել հնարավորություն կապ հաստատելու փաստաբանի կամ հարազատի հետ: Խստորեն դատապարտում ենք գործող վարչախմբի հրահանգով քաղաքական հետապնդումները», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ "Հայոց համազգային միասնություն" կուսակցությունը ստեղծվել է այս տարվա մարտին ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի կողմից, ով կուսակցության նախագահ է ընտրվել առաջին համագումարում: Պողոսյանը նաև հայտարարել է կուսակցության արտասահմանյան գրասենյակներ բացելու մտադրության մասին, ներառյալ ներկայացուցչություններ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և Գերմանիայում:
ԴԱՀԿ նախկին պետը ներկայումս հետախուզման մեջ է 9 քրեական հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար: Նրան մեղսագրվում է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքի օրինականացում (փողերի լվացում), վստահված գույքի առանձնապես խոշոր գումարների յուրացում (հինգ դրվագ), պաշտոնեական դիրքի օգտագործում խոշոր չափերով վատնում կատարելու համար, մի քանի դրվագով չարաշահում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Նա նաև անցնում է "կոկաինի գործով" ՝ կապված ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից (ս. թ. մայիսի 17-ին) ձերբակալման հետ - խմբ.) 1 տոննա կոկաին, որը հանրապետություն է ներկրել Էկվադորից մրգերի ներկրմամբ զբաղվող ընկերությունը։