Արմինֆո. Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով Սաբաիլի շրջանային դատարանին։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանն ադրբեջանցիների կողմից գերեվարվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հաքքարի կամրջի վրա՝ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ադրբեջանական իշխանությունները շինծու քրեական գործի շրջանակում Վարդանյանին մեղադրում են "ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանն ու գործունեությանը մասնակցության և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար":