Արմինֆո. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Ստամբուլում "3+3" հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) նիստի շրջանակներում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Հոկտեմբերի 17-18-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կայցելի Ստամբուլ՝ մասնակցելու "3+3" տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստին", - չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան: Նրա ասելով՝ հանդիպումների թեման կլինի իրադրությունը Հարավային Կովկասում։
"Միջոցառման շրջանակում Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ երկկողմ հանդիպումներ կունենա", - նշել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն այդ ձեւաչափը դիտարկում է որպես "Հարավային Կովկասում եւ Միջին Արեւելքում տեւական խաղաղության եւ կայունության հասնելու համար տարածաշրջանայինների ջանքերի համակարգման արդյունավետ մեխանիզմ, ինչպես նաեւ առեւտրատնտեսական, տրանսպորտային-լոգիստիկ, մշակութային-հումանիտար ոլորտներում փոխշահավետ համագործակցության խթանման հնարավորություն":