Արմինֆո. Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ակնկալում է ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարների մասնակցությունը Հարավային Կովկասին նվիրված 3+3 հարթակի նիստին, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում: Այդ մասին նա հայտարարել Է Անկարայում Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
"Մենք շարունակում ենք Հարավային Կովկասի հարցերով աշխատանքը և խորհրդատվությունները տարածաշրջանի երկրների հետ՝ "3+3"ձևաչափով։ Հուսով եմ, որ այս կարևոր հարթակի երրորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Նիստին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները", - ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է Ֆիդանը։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսական լրատվամիջոցներին արդեն հաստատել է հանդիպմանը մասնակցելու Սերգեյ Լավրովի մտադրությունը:
ԱրմԻնֆո-ն հարցում է ուղարկել ՀՀ ԱԳՆ ՝ պարզելու միջոցառմանը հայկական կողմի մասնակցության մակարդակը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ ժամանակին կտեղեկացնեն այդ միջոցառմանը Երեւանի մասնակցության մասին:
Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացել է "3+3"տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումը ։ Այն անցել է 5 երկրների ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների մակարդակով ։ Վրաստանը կրկին չի մասնակցել հարթակի աշխատանքներին։ Կողմերը պայմանավորվել են այս հարթակի շրջանակներում հաջորդ հանդիպումն անցկացնել 2024 թվականի առաջին կիսամյակում Թուրքիայում, սակայն, հավանաբար, ինչ-ինչ պատճառներով ժամանակացույցը տեղաշարժվել է։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ՝ ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ փոխնախարարների և Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ ։ ՌԴ ԱԳՆ-ում այն ժամանակ նշել էին, որ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց, սակայն նրանց համար դռները միշտ բաց են: