Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը վարչության նիստ է անցկացրել՝ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Այդ մասին հաղորդել է ինքը՝ Փաշինյանը՝ հրապարակելով նիստի տեսանյութը:
"ՔՊ վարչության հերթական նիստը․ քննարկել ենք կադրային հարցեր", - գրել է նա։
Մինչդեռ, ինչպես հաղորդում է "Հրապարակ"-ը, իրականում հիմնականը եղել է արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածուի հարցը։ Դիտարկվել են ՔՊ պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Արփի Դավոյանի թեկնածությունները։ Սակայն քվեարկությունից առաջ Ջուլհակյանը հանել է իր թեկնածությունը, իսկ Դավոյանին պաշտպանել է վարչության ընդամենը երկու անդամ՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Գերատեսչության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։