Արմինֆո.ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի առաջին այցը Հայաստան մեկնարկել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբի հետ հանդիպումով, որին հաջորդել է ՄԱԿ-ի գործակալությունների հետ հանդիպումը։
Ինչպես հաղորդում Է UNFPA-ի երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, սա կարևոր առիթ էր քննարկելու հիմնական խնդիրները և հեռանկարային ծրագրերը, ներառյալ՝ ռեսուրսների համատեղ ապահովման անհրաժեշտությունն ու ժողովրդագրական դիմակայունությանն ուղղված երկարաժամկետ ներդրումները։
Հանդիպմանն ընդգծվել է ՄԱԲՀ-ի և Հայաստանում ՄԱԿ-ի այլ գործակալությունների միջև համակարգված ջանքերի կարևորությունը, ինչը կարող է առավելագույնի հասցնել զարգացման ծրագրերի ազդեցությունը, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, սեռական և վերարտադրողական առողջությունը, երիտասարդների հզորացումը:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների ՝ 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին երկրում ծնվել է 21 876 երեխա, ինչը 7.3% - ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 10,9 պրոմիլ՝ 2023 թվականի 12 պրոմիլի դիմաց։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 17 213 մարդ, ինչը 4,9 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Երկրում մահացության ցուցանիշը կազմել է 8,5 պրոմիլ՝ 2023 թվականի 8,4 պրոմիլի դիմաց։
Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 4 663 մարդ, ինչը 35,1% - ով ցածր է մեկ տարվա վաղեմության մակարդակից: Բնակչության բնական աճի գործակիցը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 2,4 պրոմիլ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի 3,6 պրոմիլի դիմաց: