Արմինֆո.Քաղաքագետ, Ռուսաստանի հանրային պալատին առընթեր Ռուսական նոր սուբյեկտների ինտեգրման համակարգող խորհրդի անդամ Վլադիմիր Կարասևը մեկնաբանել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի նկատմամբ իրականացված վանդալիզմը:
"Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին կամ Սուրբ Ամենափրկիչ տաճարը հարյուրավոր տարիներ Շուշիի խորհրդանիշն է, նրա հպարտությունն ու 19-րդ դարի հայ ճարտարապետների վարպետության օրինակներից մեկը։ Տաճարը ՀԱԵ Արցախի թեմի կենտրոնն է։ Եկեղեցին դարձել է այն բանի ցուցադրություն, թե որքան կենդանի էր 19-րդ դարի հայ շինարարական արվեստի ուժը։ Եկեղեցում պահվում էին ոսկեզօծ մասունքներ եւ բազմաթիվ ձեռագրեր, որոնցից մի քանիսը թվագրվում էին 1612 եւ 1660 թվականներով",- հիշեցրել է Կարասեւը։
Նա նշել է, որ շենքի հարավային կողմի վերին մասում գրություն է տեղադրված. "Ամենազոր Աստծո շնորհով և ողորմությամբ կառուցվել է հրաշագործ Սուրբ Տաճարը՝ Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ծխականների միջոցներով և նվիրատվություններով, որի շինարարությունը սկսվել է 1868 թ. ՝ Համայն Ռուսիո Ամենակարող ինքնակալ կայսր Ալեքսանդր II-ի օրոք և Գեորգ IV պատրիարքության օրոք, ավարտվել է 1887 թ. ՝ Մակար Ա կաթողիկոսի օրոք Նորին Մեծություն երանելի կայսր Ալեքսանդր III-ի որդու թագադրման ժամանակ 1888թ. Սեպտեմբերի 20-ին ։
"Ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջան պետությունը, որը ծնվել է 1918 թվականի մայիսի 28-ին։ Տեսանյութում երևում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ մայր տաճարից հանվել են խաչերը և տեղադրվել մզկիթի գմբեթը:
Հայկական հնագույն քաղաքակրթությունը նսեմացնելու փորձերում ադրբեջանական իշխանությունները նսեմացրել են իրենք իրենց ՝ որոշելով վերակառուցել հայկական հինավուրց տաճարը։ Երևի Բաքուն օրինակ է վերցնում Կիևից։ Ուկրաինայի իշխանությունները գրավում են հին ռուսական տաճարները և դրանք վերածում ոչ սինոդալ նովոդելների։ 21-րդ դարի բարբարոսնե՞ր: Կասկածից վեր է",- գրել է ռուս քաղաքագետը՝ կիսվելով ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիում պղծված տաճարի կադրերով, որն այժմ, իբր, արդեն "վերականգնվել է և ներկայացվել որպես ուղղափառ տաճար"։