Արմինֆո.Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն "անհեթեթություն" է որակել Ռուսաստանի ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի հայտարարությունն այն մասին, թե Արեւմուտքը Հայաստանին դրդում է ձգձգել Բաքվի հետ խաղաղ բանակցությունները եւ մտադիր է գլխավորել հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը եւ ՆԱՏՕ-ի զորակազմ տեղակայել Հարավային Կովկասում:
"Այդ մեկնաբանությունները կատարյալ անհեթեթություն են, սուտ եւ մանիպուլյացիա՝ բնորոշ Ռուսաստանի ռեժիմին, որը փորձում է կոծկել Հայաստանին տված խոստումների եւ պարտավորությունների բազմակի չկատարումը", - հայտարարել է Ստանոն՝ պատասխանելով "Արմենպրես" պետական գործակալության հարցին