Արմինֆո. Ադրբեջանում կալանքի տակ պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հոկտեմբերի 3-ին հայց են ներկայացրել Բաքու, հայտարարելով, որ նրան խոշտանգել են և զրկել անհապաղ դատաքննության իրավունքից: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի պաշտոնատար աանձինք հրաժարվել են մեկնաբանել դատական հայցերը:
Ռուբեն Վարդանյանմ ազդեցիկ հայ բիզնես-առաջնորդ է, սոցիալական ձեռներեց և բարերար, ով կարճ ժամանակ Լեռնային Ղարաբաղում պետական նախարարի պաշտոն է զբաղեցրել: 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքով Ռուբենը ձերբակալվել է, երբ քաղաքացիական մնացած բնակչության հետ փորձում էր Լաչինի միջանցքով հատել Հայաստանի հետ սահմանը ։ Նույն օրը նա տեղափոխվել է քննչական մեկուսարան և այդ ժամանակվանից գտնվում է կալանքի տակ ՝ անհիմն և մտացածին քրեական մեղադրանքներով։ Նրա ձերբակալությանը շուտով հաջորդեց Լեռնային Ղարաբաղի մյուս առաջնորդների ձերբակալությունը, ինչը նույնպես Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման արշավի մի մասն է:
Ավելի վաղ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ, արգենտինացի հայտնի իրավաբան և իրավապաշտպան Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակով դիմել էր հայությանը, որով կոչ էր արել հայ գերիներին ազատ արձակելու արշավ սկսել և դրանով իսկ COP29-ը դարձնել "իրապես խաղաղության համաժողով": "Դուք հնարավորություն ունեք գլխավորել գլոբալ շարժումը և ներգրավել այլ շահագրգիռ հանրություններին մեր ժամանակների երկու առավել սուր խնդիրների լուծման գործում. կլիմայի փոփոխություն և ցեղասպանություն", - գրել էր նա, ընդգծելով, որ ՄԱԿ - ի գլոբալ համաժողովը հնարավորություն է աշխարհին բացահայտելու Ալիևի հանցավոր ռեժիմի մասին ճշմարտությունը: Սեպտեմբերի 13 - ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նա հայտարարել էր. "Մեր ուղերձը Բաքվում COP29-ին ընդառաջ. ազատ արձակեք հայ պատանդներին, կանգնեցրեք ցեղասպանությունը":