Արմինֆո.ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը շարունակում է բարձրաձայնել Ներքին հանդ համայնքի բնակիչների խնդիրները, որի տարածքների մի մասը օկուպացված է թշնամու կողմից:
Թաթոյանը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տվել, թե ինչ անորակ ջուր են ստիպված օգտագործել գյուղի բնակիչները, քանի որ ադրբեջանական զինված ուժերը գրավել են համայնքի խմելու ջրի աղբյուրները:
"Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Նեքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։ Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն ։ 2022 թվականի սեպտեմբերի 13 - ից Ադրբեջանը զավթել է Ներքին Հանդ գյուղի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները՝ հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց", - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Թաթոյանը։
Այն մասին, որ Ներքին հադնը կանգնած է անվտանգության լուրջ խնդիրների առաջ, հաստատել է նաեւ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը՝ սեպտեմբերի 28-ին Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողության շրջանակում լրագրողների հետ զրույցում:
Համոզմունք հայտնելով, որ Արցախի կորուստը որոշակի առումով կապված է գործող իշխանությունների սխալների հետ, նա նշել է, որ անհրաժեշտ է փոխել քաղաքականությունը՝ հաշվի առնելով Արցախի կորուստը և Հայաստանի անվտանգության ոլորտի մարտահրավերները:
Փարսյանը հավելել է, որ Կապան համայնքում անվտանգության ոլորտի խնդիրները, հիմնականում, առնչվում են Ներքին հանդ գյուղին, որը 2022 թվականի սեպտեմբերից շրջապատված է ադրբեջանական զորքերով:
"Գյուղում իրավիճակը բնակիչների համար բավականին լուրջ է։ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը օկուպացրել է Կապանի 2700 հեկտար տարածք։ Վարելահողերը, արոտավայրերը, ջրաղբյուրները, Ներքին հանդի գերեզմանոցը գտնվում են իրենց վերահսկողության տակ", - խոստովանել է Փարսյանը, այս առումով մտահոգություն հայտնելով, որ բանակցությունների շրջանակում չի բարձրացվում Հայաստանի գրավյալ տարածքների հարցը ։