Արմինֆո.Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի նախագահությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների աշխատանքային հանդիպում, որն ամեն տարի անցկացվում Է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:
Ինչպես հայտնի է դարձռլ հանդիպման լուսանկարներից, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել հանդիպմանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարարները մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի արդիական հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել ՀԱՊԿ-ի հետ ՄԱԿ-ի համագործակցության առաջնահերթ ուղղությունները:
Նուրտլեուն գործընկերներին տեղեկացրել է ՀԱՊԿ-ում ընթացիկ նախագահության շրջանակներում կազմակերպության գործունեության տարբեր ասպեկտների վերաբերյալ Ղազախստանի դիրքորոշման մասին և ներկայացրել այդ տարածաշրջանային կառույցի հետագա զարգացման տեսլականը:
Նախարարական հանդիպումն անցել է ավանդական բարեկամական մթնոլորտում, կողմերը վերահաստատել են ՀԱՊԿ-ի և համընդհանուր համապարփակ կազմակերպության հետագա փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:
Բացի այդ, միջոցառման հարթակներում Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Բելառուսի արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ: