Արմինֆո. Իսպանիայի Լեոն քաղաքում անցկացվող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը մինչև 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալը:
Ինչպես հաղորդել է ԿԳՄՍՆ մամուլի ծառաայությունը, պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներ Ալեքսանդրա Գրիգորյանն ու Աննա Ամրոյանը նվաճել էին երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալները: -