Արմինֆո.Մեկ տարի առաջ այս օրը Արցախում էթնիկ զտում է տեղի ունեցել, և 120.000 հայեր ադրբեջանական ռեժիմի կողմից բռնի տեղահանվել են Արցախից, այն հողից, որտեղ նրանք ապրել են ավելի քան երկու հազար տարի: Այս մասին տեսաուղերձում հայտարարել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը։
<Ինն ամիս տեւած շրջափակումից և սովից հետո Ադրբեջանը հարձակվեց նրանց վրա։ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Կամպոն Ադրբեջանի գործողությունները որակել է ցեղասպանություն: ՄԱԿ Միջազգային քրեական դատարանն, իր հերթին, մի շարք որոշումներ է կայացրել՝ հիշատակելով Արցախի հայերի վերադարձի անհրաժեշտության մասին", - հայտարարել է Թանկյանը։
Նա կարծում է, որ միջազգային խաղաղապահ ուժերը կարող են ապահովել հայերի վերադարձը և նրանց անվտանգությունն Արցախում։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային հանրության, հատկապես, Եվրամիության և ԱՄՆ-ի քաղաքական կամքը։ Այս հարցում մեծ դեր կարող է խաղալ նաև ԵԱՀԿ-ը։
<Մենք չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը, հայրենիք վերադառնալու մեր ցանկությունը։ Այն, ինչ տեղի ունեցավ, գաղութատիրության օրինակ էր՝ դրա վատթարագույն դրսևորմամբ, ներառյալ էթնիկ զտումները և ցեղասպանությունը: Արցախցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալ իրենց տները, ապրել խաղաղ ու նորմալ պայմաններում։ Մենք՝ բոլորս, պետք է կանգնենք նրանց կողքին", - ամփոփել է երաժիշտը։