Արմինֆո.Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 20-ին հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով որոշումը:
Թովմասյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով, սակայն քրեական պատասխանատվությունից ազատվել է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով ՝ "պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ", արդարադատության նախարար եղած ժամանակ (2010-2013թթ.): Պետական մեղադրողը պահանջում էր ՍԴ դատավորին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Նշենք, որ Թովմասյանը Հայաստանի նոր սահմանադրության հեղինակներից մեկն է, որը, ի թիվս այլ կարևոր փոփոխությունների, երկիրը նախագահականից վերածել է խորհրդարանական հանրապետության: Նոր սահմանադրությունն ընդունվել է 2015 թվականին և ուժի մեջ է մտել 2018 թվականին: