Արմինֆո.ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերը:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նախագծերի ընդունմամբ, մասնավորապես, կկանոնակարգվեն ՀՀ պետական պահպանության ծառայության պետի և պետի ոչ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները., օրենսդրորեն կամրագրվի ծառայության փաստացի մասնակցությունն ազգային անվտանգության ապահովմանը և այլն: