Արմինֆո. Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականին։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վարչապետի այսօրվա հայտարարություններին գնահատական տալու լրագրողների խնդրանքին։
"Մենք պետք է կտրականապես չհամաձայնենք պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի կարող բխել և չի բխում Հայաստանի ինքնիշխանության համար։ Ընդհակառակը, այդ կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Բայց մենք այդ դիրքորոշումը համբերատար կերպով կհասցնենք Հայաստանի ղեկավարությանը", - ըստ "ՌԻԱ Նովոստի"-ի՝ ասել Է Պեսկովը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, ՀԱՊԿ-ն անվանել է սպառնալիք Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար: "Մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ - ին ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի կատարում Հայաստանի անվտանգության ապահովման իր պարտավորությունները, այլ նաև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքն է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար", - հայտարարել է Փաշինյանը: