Արմինֆո.Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե արդյոք մասնակցելու են Ադրբեջանում կայանալիք COP 29 գագաթնաժողովին։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովում։ "Մենք դեռ որոշում չենք կայացրել այդ հարցի վերաբերյալ", - ասել է վարչապետը։
Նշենք, որ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել բոյկոտել 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի գագաթնաժողովը, քանի որ Ադրբեջանն իր չափանիշներով չի համապատասխանում այդ գագաթնաժողովի սկզբունքներին։
Ադրբեջանի իշխանությունները հաղորդել են, որ COP29-ին մասնակցելու համապատասխան հրավեր են ուղարկել նաև հայկական կողմին: Հավելենք, որ հենց Հայաստանի իշխանություններն են աջակցել այդ գագաթնաժողովը Բաքվում անցկացնելու նախաձեռնությանը։