Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
Ինչպես պատմել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը հայկական լրատվամիջոցներին, Պուտինը հոբելյանի օրը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորական հեռագիր հղել՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի միջոցով:
Ընդ որում, նա տեղի ունեցած զրույցի մանրամասները չի հայտնել, նշելով, որ զրույցն ունեցել է մասնավոր բնույթ: Նշենք, որ Քոչարյանն իր 70-ամյակը նշել է սեպտեմբերի 2-ին։