Արմինֆո.ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը ժամանել է Հայաստան: Տեղեկությունը ԱրմԻնֆո-ին հաստատել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ինչպես սպասվում է, ՌԴ կառավարության նախագահի տեղակալի այցի ընթացքում կկայանան նրա հանդիպումները ՀՀ ղեկավարության հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդեն կայացել է։ Սպասվում է հանդիպում Մհեր Գրիգորյանի հետ:
Նախատեսվում են երկկողմ տնտեսական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակի քննարկումներ: Սպասվում է նաև Օվերչուկի այցը Ալավերդի, որտեղ "Ռուսական երկաթուղիներ" ՓԲԸ-ի և նրա հայկական դստեր՝ ՀԿԵ-ի ջանքերով վերականգնվում է վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժած տրանսպորտային ենթակառուցվածքը:
Հիշեցնենք, որ ս. թ. մայիսի 26-ին ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ջրհեղեղ: Մի շարք բնակավայրեր հայտնվել են հեղեղման գոտում, խախտվել է նրանց հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը: Կառավարությունը մայիսի 28-ին աղետի գոտի է հայտարարել ջրհեղեղից տուժած Լոռու և Տավուշի մարզերի ինը համայնքներ, որոնք ընդգրկում են 39 քաղաք և գյուղ: Մայիսի 31-ին < < Ռուսական երկաթուղիները> > ջրհեղեղից հետո սկսել է վերականգնել Հայաստանի երկաթուղիները: Ռուսաստանի կառավարության փոխնախագահի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը հաղորդել է, որ վերականգնման աշխատանքների համար գումար է հատկացրել Ռուսաստանը: Հունիսի կեսերին վերսկսվել է երկաթգծի Ալավերդուց մինչև Այրում հատվածի շահագործումը ։