Արմինֆո. ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության եվրոպական եվրասիական տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Պրայորը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Բաքվում քննարկել են ամերիկա-ադրբեջանական հարաբերություններն ու համագործակցությունը անվտանգության ոլորտում:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, հանդիպման մասին ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, իսկ պաշտոնական Բաքուն նույնպես չի հաղորդել հանդիպման մասին:
ԱՄՆ դեսպանատան ավելի վաղ հրապարակած հաղորդագրության համաձայն, Պատրիկ Պրայորն այցելել է Բաքու ՝ քննարկելու անվտանգության ոլորտում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման ուղիները ։