Արմինֆո.Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին կժամանի Հայաստան:
Ինչպես հաղորդում է Free Armenian Hostages-ը, Երևանում նա կանցկացնի բաց հրապարակային հանդիպում, որտեղ կքննարկվեն Բաքվում պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված քայլերին առնչվող հարցեր: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 18:30-ին "Իբիս"հյուրանոցում: Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախնական գրանցում հետևյալ հղումով. https://forms.gle/Bz7NUdLRbaa7NkMPA :
«Կոչ ենք անում աջակցել երեսպաշտության դեմ պայքարող քաղաքացիական շարժման գաղափարին: Մեր ջանքերի շնորհիվ մենք կարող ենք միավորել համաշխարհային հայ հանրությանը և նախաձեռնել գլոբալ արշավ սոցիալական ցանցերում և ԶԼՄ - ներում", - ասվում է Free Armenian Hostages նախաձեռնության կոչի մեջ։