Արմինֆո.ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ ՀՀ-ում ՌԴ դեսպանի գնահատականին:
«Շատ ռիսկեր, որոնց այսօր բախվում է Հայաստանը, կարելի էր չեզոքանել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայնվեր Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ գծով համալիր միջոցառումների իրականացման առաջարկին: Խոսքը վերաբերում էր լուրջ նախաձեռնություններին, որոնք ներառում էին ռազմատեխնիկական օգնություն, մոնիթորինգային առաքելության ուղարկում, սահմանապահ զորքերի ուսուցմանն աջակցություն ։ Ցավոք, հայկական ղեկավարությունը նախընտրեց հրավիրել Եվրամիության առաքելությանը, որը ոչ մի կերպ չի պաշտպանում պետության սահմանները, այլ "մոնիտորինգի" անվան տակ զբաղվում է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ", - ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ "Դաշնակիցներ. ՀԱՊԿ" հասարակական-քաղաքական պարբերականին տված հարցազրույցում:
«Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է: Նա սխալ տեղեկություններ և սխալ պատկերացումներ ունի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։ Եվ, ընդհանրապես, այս կամ այն պետությունում ոչ բոլոր օտարերկրյա ներկայացուցչություններն են զբաղվում հետախուզական տվյալների հավաքագրմամբ», - սեպտեմբերի 5-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Եղոյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո շատերի մոտ տպավորություն է ստեղծվել ՌԴ-ի նկատմամբ ՀՀ իշխանությունների հռետորաբանության փոփոխության մասին, և արդյոք կարելի է խոսել Հայաստանի համագործակցության հնարավոր ակտիվացման մասին, հատկապես նախօրեին ԲՐԻԿՍ և ԱՊՀ գագաթաժողովներին Երևանի մասնակցության հաստատումից հետո, Եղոյանը պատասխանել է. "ՀԱՊԿ-ի մասով՝ չեմ կարծում։ Հազիվ թե":