Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է պարոն Դավիթ Ներսիսյանին Հայկական Կարմիր Խաչի նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիան 3 մլն եվրոյի աջակցություն է ցուցաբերել Հայկական Կարմիր Խաչի գործունեությանն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի փախստականներին», - նշվում է Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրությունում:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Կարմիր Խաչի միակ ազգային կազմակերպությունն է:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիայի հետևանքով 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշուն ավելի քան 150 հազար արցախցի դարձել է փախստական ։