Արմինֆո. Ներկա պայմաններում արցախցիների վերադարձն իրատեսական չէ: Սեպտեմբերի 4-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունների պայմաններով հայերի վերադարձը Ղարաբաղ իրատեսական չէ։
<Այն (արցախցիների վերադարձն իրենց տներ) իրատեսական չեմ համարում այն պատկերացումներով, որոնցով ԼՂ մի շարք ներկայացուցիչներ փորձում են մեկնաբանել այդ հարցը։ Նույն պատճառներով, որոնցով նույն մարդիկ ստորագրել են Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին հրամանագիրը և անմիջապես լքել Լեռնային Ղարաբաղը", - օգոստոսի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է վախենում խոսել Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի մասին։
<Չեմ կարծում, թե այս պահին մենք կարող ենք քննարկել այդ հարցը, առավել ևս ՝ հրապարակավ: Անվտանգությունը կարևորագույն խնդիր է, որը մինչ օրս լուծում չունի։ Հայաստանի անվտանգությունը նախկինի պես մեծ սպառնալիքի տակ է, եւ այս հանգամանքներում խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի համար առաջնահերթություն է", - նշել է հանձնաժողովի ղեկավարը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ