Արմինֆո.Երևանում տեղի կունենա Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բնակիչների կողմից 20-րդ դարի օսմանյան ցեղասպանության զոհերի՝ հայերի, ասորիների, Պոնտոսի հույների փրկության մասին պատմող "Գթության ոսկե շղթա" խաղարկային-վավերագրական ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը:
Գաղափարի հեղինակ և պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան, սցենարիստներ՝ Ջեյմս Ռոբինս, Վալերի Գասպարյան, ռեժիսոր՝ Արման Չիլինգարյան, օպերատոր ՝ Աշոտ Մկրտչյան, կոմպոզիտոր՝ Արտաշես Քարթալյան, մոնտաժի ռեժիսոր՝ Տիգրան Բաղինյան:
Օգոստոսի 16-ին ֆիլմի համաշխարհային պրեմիերան հաջողությամբ անցել է Սիդնեյում՝ Ավստրալիայում հայկական ֆիլմերի կինոփառատոնի բացման օրը: Սեպտեմբերին ֆիլմը կներկայացվի նաև Մելբուռնի հայտնի կինոցուցադրության շրջանակում:
Մեկ ամսվա ընթացքում ֆիլմը IMDB (Internet Movie Database) դասակարգմամբ մասնակցել է ավելի քան հարյուր միջազգային կինոփառատոնների և արժանացել չորս տասնյակ մրցանակների:
Կինոցուցադրության կազմակերպիչների հաղորդագրության համաձայն, Հայաստանի մայրաքաղաքում ֆիլմը կներկայացվի սեպտեմբերի 14-ին, ժամը 18: 00-ին՝ Կինոյի տանը:-