Արմինֆո.Երևան: Ատոմագետների տոհմի շարունակող, ՀԱԷԿ-ի աշխատակիցների որդին և թոռը ՝ Արթուր Շարյանը, հայրենիք է վերադարձել Հյուսիսային բևեռից ։ Նա մասնակցել է Ռոսատոմի "Գիտելիքների Սառցահատ" գիտա-կրթական հինգերորդ արշավախմբին, որն անցկացվել է օգոստոսի 13-ից մինչեւ 23-ը՝ ներառյալ։
Այս տարի արշավախումբն առաջին անգամ անցկացվել է միջազգային ձևաչափով և համախմբել է 63 տաղանդավոր դպրոցականների՝ տարբեր երկրներից: Արշավախմբի անդամները հաղթահարել են 2979 մղոն ՝ ուսումնասիրելով Հյուսիսային բևեռի առեղծվածները և վայելելով Ֆրանց-Իոսիֆի երկիր արշիպելագի ցնցող տեսարանները:
"Հաղթանակի 50 տարին" սառցահատում հանդիպել են երիտասարդներ Ռուսաստանից և այն երկրներից, որտեղ "Ռոսատոմը" առաջ է մղում ատոմային տեխնոլոգիաների ոլորտի նախագծեր:
Տոնի առթիվ ծածանվել են 15 երկրների մասնակիցների դրոշները, այդ թվում ՝ հայոց եռագույնը: Հաշվի առնելով հայկական ԱԷԿ-ի կարևոր դերը գիտատեխնիկական կրթության մասսայականացման գործում, Հայաստանի մասնակցությունը՝ որպես ատոմային ակումբի անդամ, նշանակալի քայլ էր հայ երիտասարդության հետաքրքրության բարձրացման և այդ ոլորտում երկրի կադրային ներուժի հզորացման ճանապարհին:
"Ես երջանիկ եմ, որ հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնել արկտիկական տարածաշրջանը և առնչվել նրա գաղտնիքներին։ Եվ, բացի այդ, ես ծանոթացա մեծ թվով աներևակայելի տաղանդավոր մարդկանց հետ և մեծ հաճույք ստացա նրանց հետ շփվելուց և նոր գիտական փորձ ձեռք բերելուց: Ես կարծում եմ, որ գիտությունը աշխարհն ընկալելու և դրա գաղտնիքները բացահայտելու բանալին է", ― Հյուսիսային բևեռ կատարած ուղևորությունից իր տպավորություններով կիսվել է Արթուր Շարյանը։
Նրա խոսքով՝ այդ արշավախումբը եզակի հնարավորություն էր բացահայտելու խորհրդավոր արկտիկական տարածաշրջանը, սեփական աչքերով տեսնելու նրա կյանքը և հասկանալու նրա նշանակությունը մեր մոլորակի համար:
Հիշեցնենք, որ Ռոսատոմի "Գիտելիքների Սառցահատ-2024" հոբելյանական արկտիկական արշավախումբը նվիրված էր ատոմային սառցահատ նավատորմի 65-ամյակին: Արշավախմբի ընթացքում "Ռոսատոմը" և Ռուսաստանի "Գիտելիք" ընկերությունը կազմակերպել են ամենահյուսիսային լեկտորիումը, որտեղ գիտնականները ելույթ են ունեցել սառցահատի վրա և, նույնիսկ, հենց Հյուսիսային բևեռում:
"Գիտելիքների Սառցահատ" ծրագրի շրջանակներում մասնակիցների հետ աշխատել են ռուս և միջազգային փորձագետներ, ինչպես նաև Երիտասարդության համաշխարհային փառատոնի 15 պատվիրակներ: