Արմինֆո. Գյումրիում հարգել են ռուս-թուրքական պատերազմներում զոհված հերոսների հիշատակը: Ինչպես հաղորդում է "Ռոսսոտրուդնիչեստվո"-ի մամուլի ծառայությունը, ամեն տարի Գյումրիի ռուսական տունը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության, Լենինականի սահմանապահ ջոկատի, 102-րդ ռազմակայանի եւ տեղի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ "Պատվո բլուր" հուշահամալիրի մոտ հանրահավաք է անցկացնում՝ ի հիշատակ ռուս-թուրքական պատերազմների (1828, 1855 եւ 1877-1878 թթ.) ժամանակ զոհված ռուսական բանակի 240 սպաների:
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկովն իր ողջույնի խոսքում նշել է, որ ռուսական կայսրության սպաների հիշատակը հավերժացնող այս հուշահամալիրը ռուս-հայկական դարավոր բարեկամության ևս մեկ ապացույցն ու խորհրդանիշն է: Մեկ րոպե լռությունից հետո Տեր Տիմոթեոս քահանա Ղազարյանը Պատարագ է մատուցել ի հիշատակ հայոց հողում իրենց հանգիստը գտած ռուս զինվորների: Հանրահավաքն ավարտվել է ավանդական ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրմամբ: